Վանում ստորգետնյա ցնցումները շարունակվում են. ևս մեկ երկրաշարժ, այս անգամ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ

18:29 • 23.11.16

Վանում մեկ օրում արդեն երկու երկրաշարժ է գրանցվել. այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Վանի Օզալփ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներից ժամեր անց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև նահանգի Գյուրփընար շրջանում:

Ցնցումների ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվում է 11 կմ խորության վրա: