22-ամյա բռնցքամարտիկը մահացել է իր կարիերայի առաջին մենամարտում
Երիտասարդ բրիտանացի բռնցքամարտիկ Կուբա Մոքզիկը մահացել է սիրողական ռինգում իր առաջին իսկ մենամարտի ժամանակ ստացած հարվածից հետո:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, լեհական ծագումով մարզիկը կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա մոտ հերթապահել է իր երկվորյակ քույրը` Մագդալենան:
Քրոջ ջանքերով հանգանակություն էր սկսվել` 20 000 ֆունտ ստերլինգ հավաքելու և նրան արտասահմանում բուժելու համար: Ընկերներն ու կարեկից մարդիկ հասցրել էին 4000 ֆունտ ստերլինգ նվիրաբերել: Մարզիկի մոտ ուղեղի արյունահոսություն էր սկսվել:










