Չինաստանում առնվազն 40 մարդ է զոհվել էլեկտրակայանում տեղի ունեցած փլուզման հետևանքով (լուսանկարներ)
Չինաստանի Ֆենչեն քաղաքում էլեկտրակայանի հովացման աշտարակի շինարարական կառույցների փլուզման հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, փլուզման վայրում գտնվել է 68 հոգի, նրանցից 26-ի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա: Չի բացառվում, որ նրանք գտնվում են փլատակների տակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնց օգնում են նաև հատուկ վարժեցված շներն ու 2 ռոբոտ:













