Ֆրանսիայում ձերբակալված ծայրահեղականներն ահաբեկչություններ էին պատրաստում դեկտեմբերի 1-ին

17:05 • 24.11.16

Ֆրանսիայում անցած շաբաթ ձերբակալված իսլամիստ ծայրահեղականներն ահաբեկչություններ էին պատրաստում դեկտեմբերի 1-ին, որոնց ժամանակ թիրախ պետք է դառնային ֆրանսիական հատուկ ծառայությունների շտաբ գրասենյակները և զբոսաշրջային վայրերը՝ Ելիսեյան դաշտերը և Փարիզի «Դիսնեյլենդը»: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:


Ենթադրյալ ահաբեկիչները պատրաստվում էին հարձակումներ գործել Փարիզի Լևալուա-Պերե արվարձանում ֆրանսիական հակահետախուզության շենքերի համալիրի, ինչպես նաև Օրֆևր առափնյակի վրա գտնվող Փարիզի ոստիկանության կոմիսարիատի և դրա հարևանությամբ գտնվող դատարանի շենքի վրա:


Ահաբեկիչները նաև պատրաստվում էին հարձակվել Շանզ-Էլիզեի վրա գտնվող խանութների հատվածի և Փարիզի մայրաքաղաքից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու վրա:


Reuters-ի աղբյուրների տեղեկություններով՝ նախատեսվող ժամկետների և ահաբեկչությունների թիրախների մասին տեղեկությունները ստացվել են սմարթֆոնում առկա տեղեկատվության ուսումնասիրման շնորհիվ:


Հիշեցնենք, որ հինգ իսլամիստ ծայրահեղական է ձերբակալվել նոյեմբերի 19-20-ը Ստրասբուրգում և Մարսելում: Ստրասբուրգում երկու ձերբակալվածների մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու ատրճանակ, մեկ հրացան և իսլամիստական ծայրահեղական գրականություն: Նրանք կասկածվում են 2015 թվականին Սիրիա այցելելու համար: