Կրասնոդարում ժամադրության գնացած Հայաստանի քաղաքացին կողոպտել է աղջկան և փախուստի դիմել
Կրասնոդարի 22-ամյա բնակչուհին սոցիալական ցանցում ծանոթացել է մի տղայի հետ, և կարճատև նամակագրությունից հետո համաձայնել է հանդիպել նրա հետ, գրում է news-kmv.ru-ն:
Նա տղային հրավիրել է իր տուն:
Ժամադրության ժամանակ տղան դանակով սպառնացել է աղջկան և գումար պահանջել նրանից: Աղջիկը վախեցել է և նրան 15 հազար ռուբլի տվել:
Ոստիկանությունը հայտնաբերել է չարագործին: Ինչպես պարզվել է՝ նա Հայաստանի 34-ամյա քաղաքացի է:
Տղամարդը ձերբակալվել է, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Հարուցվել է քրեական գործ:










