Անօդաչու թռչող սարքը նկարահանել է Լոս Անջելեսում հսկայական խցանումը (տեսանյութ)
Անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանվել է Լոս Անջելեսում և Հարավային Կալիֆորնիայում ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում գոյացած հսկայական խցանումը: Նկարահանման տեսանյութը հրապարակել է ABC7 հեռուստաալիքը՝ Facebook-ի էջում:
Մայրուղի 405-ը, որն ԱՄՆ-ում հայտնի է որպես San Diego Freeway, Լոս Անջելեսի ամենախոշոր տրանսպորտային «շնչերակներից» մեկն է: Այն միացնում է Կալիֆորնիա նահանգի արևմտյան և արևելյան մասերը, այդ պատճառով մշտապես ծանրաբեռնված է: Այնուամենայնիվ, հինգշաբթի ԱՄՆ-ում նշում են Գոհաբանության օրը, և այս տոնին նախորդող ու հաջորդող օրերն ամենածանրաբեռնված օրերից են ճանապարհորդության տեսանկյունից:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ Գոհաբանության օրվան ուղեկցող օրերին սպասվում է, որ օդանավակայանով կանցնի 2,3 միլիոն մարդ:
Ամենազբաղված օրերը տոների այս ժամանակահատվածում համարվում են Գոհաբանության օրվան նախորդող չորեքշաբթին և Գոհաբանության օրվան հաջորդող կիրակին ու երկուշաբթին:










