Վիվյեն Վեսթվուդի որդին սկսել է այրել իր 7 մլն դոլար գնահատվող փանք-հավաքածուն (տեսանյութ)

17:23 • 24.11.16

Բրիտանացի մոդելյեր Վիվյեն Վեսթվուդի որդի Ջո Քորեն ի կատար է ածել իր խոստումն ու սկսել այրել փանք ատրիբուտիկայի իր հավաքածուն, որը գնահատվում է 7 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Harper's Bazaar-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քորեն այրել է բրիտանական Sex Pistols փանք-ռոք խմբի Anarchy In The UK սինգլը` այսպիսով արտահայտելով երաժշտության առևտրայնացման դեմ իր բողոքը: Քորեն դեմ է արտահայտվել նրան, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը փանքի տարի է հայտարարել երկրում:

«Նրա պաշտոնական օրհնությունն իմ լսածներից ամենասարսափելի բանն է»,- ասել է Քորեն:

Նշվում է, որ Ջո Քորեն բրիտանացի գործարար և մոդելյեր է, իսկ նրա մայր Վիվյեն Վեսթվուդը` նորաձևությունում փանք ոճի հիմնադիրը: 1970-ականների կեսին Վիվյեն Վեսթվուդը հագուստներ և բեմական կոստյումներ է ստեղծել Sex Pistols խմբի անդամների համար: