Ռոստովում նախատեսվում է «Երևան» առևտրի տուն բացել

14:47 • 24.11.16

Ռոստովում քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի և Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հանդիպման ժամանակ քննարկվել է «Երևան» առևտրի տուն բացելու հարցը՝ Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքի համար: Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գրում է kommersant.ru-ն:


Այժմ իրականացվում է առևտրի տան համար շինության և համագործակցության հարցում շահագրգռված ընկերությունների որոնման աշխատանք:


Ինչպես նշել է Վարդան Ասոյանը, նման առևտրի տուն կարող է բացվել նաև Երևանում:


Ինչպես հայտնում է bloknot-rostov.ru կայքը, քաղաքում բացվելիք «Երևան» առևտրի տունը կլինի հայկական առևտրամշակութային-ցուցահանդեսային կենտրոն, որը կդառնա միջազգային գործարար համաժողովների անցկացման հարթակ:


Ռոստովի քաղաքապետի և Հայաստանի գլխավոր հյուպատոսի հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։