Ռուսաստանում 17.000 մարդ 25 աստիճան ցրտի պայմաններում առանց էլեկտրաէներգիայի է մնացել

10:19 • 24.11.16

Ռուսաստանի Դաշնության Զաբայկալյե շրջանում էլեկտրահաղորդման օդային գծում տեղի ունեցած վթարի պատճառով մի քանի բնակավայր 25 աստիճան ցրտի պայմաններում զրկվել է հոսանքից:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, առանց էլեկտրաէներգիայի մնացած բնակիչների թիվը հասնում է 17.000-ի:


Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում մասնագետները փորձում են վերացնել տեխնիկական անսարքությունը, որի առաջացման պատճառը դեռևս անհայտ է:


Նշվում է նաև, որ սոցիալական կարևորություն ունեցող բոլոր օբյեկտները շուտով հոսանքով կապահովվեն դիզելային էլեկտրակայանների միջոցով: