Սորոսը 10 մլն դոլար կնվիրաբերի ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարի համար

11:44 • 24.11.16

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը մտադիր է 10 միլիոն դոլար նվիրաբերել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների դեմ պայքարի համար, որոնք, ներդրողի կարծիքով, կապված են ԱՄՆ նորընտիր նախագահի նախընտրական արշավի «հրահրող հռետորաբանության» հետ: Այդ մասին գրում է The New York Times թերթը:


«Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք տեղի ունեցող դեպքերին պատասխան տալու համար»,- ասել է ներդրողը:


Բացի այդ, Սորոսը մտահոգություն է հայտնել նման հանցագործությունների հաճախակիացած դեպքերի, ինչպես նաև շենքերի և ավտոմեքենաների վրա սվաստիկայի հայտնվելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ: