Վերջին 54 տարվա մեջ առաջին անգամ Տոկիոյում նոյեմբերին ձյուն է տեղացել (տեսանյութ)

09:42 • 24.11.16

Ճապոնացի օդերևութաբաններն արձանագրել են, որ վերջին 54 տարվա մեջ առաջին անգամ մայրաքաղաք Տոկիոյում նոյեմբերին ձյուն է տեղացել, ինչի մասին հայտնում է japantimes.co.jp-ն։


Նշվում է, որ Տոկիոյում տեղացած առաջին նոյեմբերյան ձյունն արդեն դարձել է ճանապարհային երթևեկության պայմանների բարդացման պատճառ:


Օդերևութաբանները չեն բացառել, որ ուրբաթ առավոտյան Տոկիոյում ձյան շերտի հաստությունը կարող է հասնել 2 սմ-ի: