Թրամփի որդին Փարիզում քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները. The Wall Street Journal
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնական ձևաչափով դիվանագետների, քաղաքական գործիչների և գործարարների հետ քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր միջոցները Սիրիայում հակամարտության կարգավորման համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Փարիզի «Ռից» հյուրանոցում հոկտեմբերի 11-ին անցկացված բանակցությունները կազմակերպել էր Ֆրանսիայի քաղաքական և արտաքին հարաբերությունների կենտրոնը: Հանդիպմանը մասնակցել է Սիրիայի բնակչուհի Ռանդա Կասիսը, որը Ռուսաստանի հետ համագործակցության և նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսության օգտին հանդես եկող սիրիական ընդդիմության խմբերից մեկի առաջնորդն է:
Կասիսի խոսքով՝ բանակցությունների ընթացքում նա Թրամփ կրտսերի առաջ հարց է դրել սիրիական հարցում Մոսկվայի հետ համագործակցության կարևորության մասին:
«Առանց Ռուսաստանի հնարավոր չէ Սիրիայի վերաբերյալ ինչ-որ լուծում գտնել»,- ասել է նա:
ԱՄՆ նորընտիր նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հաստատել է Թրամփ կրտսերի ներկայությունը Փարիզի միջոցառմանը, սակայն հերքել է նրա անմիջական շփումը Կասիսի հետ:










