Չինաստանում էլեկտրակայանի փլուզման զոհերի թիվը հասել է 74-ի
Չինաստանում նոր կառուցվող էլեկտրակայանի փլուզման զոհերի թիվը հասել 74-ի: Այս մասին տեղեկացնում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով փրկարարներին:
Հինգշաբթի տեղեկան ժամանակով 07.00-ին Ցզյանսի գավառում փլուզվել է էլեկտրակայանի սառեցնող աշտարակը: Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհի մասին:
Ըստ փրկարարների տվյալների՝ ևս երկու մարդ վիրավոր է: 68 զոհերի անձն արդեն հաստատվել է:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է մոտ 400 մարդ, որոնք բաժանվել են վեց խմբի: Ինչպես նաև յոթ ամբարձիչ կռունկներ: Ավելի վաղ China News Service գործակալությունը հաղորդում էր, որ մարդկանց որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև շները, ինչպես նաև հատուկ տեխնիկան:










