Զինված տղամարդը Ֆրանսիայի հարավում ներխուժել է ծերանոց

03:19 • 25.11.16

Ֆրանսիայում ոստիկանությունը փորձում է ձերբակալել զինված տղամարդուն, ով ուրբաթ փորձել է ներխուժել երկրի հարավում գտնվող ծերանոց:

Ըստ France Press գործակալության տվյալների՝ անհայտ անձը զինված է եղել դանակով և այլ ծակող գործիքով: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հաղորդել է, որ նախքան Մանֆերե-սյուր-Լե քաղաքի ծերանոց ներխուժելն անհայտ անձը կապկպել է պահակին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանական հատուկ ծառայությունը: Տվյալ ծերանոցում ապրում է մոտ 70 տարեց մարդ, ովքեր ավելի վաղ աշխատել են Աֆրիկայում ծավալված տարբեր առաքելություններում: