Ռուսաստանը պետք է «հաշտվի» ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ. Սթոլթենբերգ

09:43 • 25.11.16

Ռուսաստանը պետք է «հաշտվի» ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթով հանդես գալով Օքսֆորդի համալսարանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«ՆԱՏՕ-ի գործողությունները կրում են պաշտպանական և համամասնական բնույթ, մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ, չենք փնտրում Ռուսաստանի հետ առճակատում»,- հայտարարել է նա:


Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժեղացումը գլխավոր քարտուղարը բացատրել է «պատերազմը կանխելու» համար Ռուսաստանին «զսպելու» քաղաքականությամբ: Ընդ որում՝ նա նշել է, որ դաշինքը բաց է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության համար:


Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սթոլթենբերգը խորհուրդ է տվել Ռուսաստանին «հաշտվել» ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ և ընդունել, որ իր հարևաններն իրենք են որոշում իրենց ուղին: