Ամերիկյան Կենտուկի նահանգում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Երկու մարդ զոհվել, ևս չորսը տուժել է ԱՄՆ-ի Կնետուկի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին հաղորդել է WAVE հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով մոտ 14.00-ից Լուիսվիլ քաղաքում, երբ ծնողները երեխաները հետ հավաքվել էին տեղի այգիներից մեկում տոնական ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար:
Ոստիկանությունը դեռ չի ձերբակալել հանցագործներին, նրանց դրդապատճառներն անհայտ են:










