Ճապոնիայում բռնկված հրդեհը 140 շենք է «կլանել» (տեսանյութ)

21:40 • 22.12.16

Ճապոնիայի Իտոիգավա ափամերձ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որն առաջացել է ռեստորաններից մեկում և ուժեղ քամու պատճառով տարածվել է՝ ընդգրկելով 140 այլ շենքեր:

Ինչպես տեղեկացնում է Аssociated Рress-ը, հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան, որից ժամեր անց կրակը կլանել է մոտակա բնակելի շենքերն ու այլ կառույցները: Կրակի արագ տարածման պատճառը 56 կմ/ժամ արագությամբ մոլեգնող քամիներն են:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` հրդեհի հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել: Ռեստորանում հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:

Դեպքի վայրում աշխատում են նաև հարևան պրեֆեկտուրաներից ժամանած հրշեջ հաշվարկները: Կրակը վերահսկողության տակ վերցնել հաջողվել է 10 ժամ հետո միայն: