Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսի վրա Ստրասբուրգում ալյուր են լցրել

23:52 • 22.12.16

Ֆրանսիայում անցորդներից մեկը ալյուր է լցրել երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսի վրա: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ստրասբուրգ քաղաքում, երբ քաղաքական գործիչը քաղաքային սրճարաններից մեկում հանդիպելու է եկել տեղի օրենսդիրների հետ: Անցորդն այդ արարքով իր դժգոհությունն է հայտնել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների մասին օրինագծերի փաթեթն առաջադրելու հոդվածի շուրջ:

Ինքը Վալսը հումորով է արձագանքել տեղի ունեցածին. «Հիանալի ուղևորություն Ստրասբուրգ. Մի քանի գրամ ալյուր և կիլոգրամներով ժպիտ»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

Տեսանյութը՝այստեղ։