Որ դեպքում պարտադիր քննարկման առարկա կդառնա դատախազի և նախաքննական մարմնի վարքագիծը (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նիստին ասել է, որ մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա և՛ դատախազի, և՛ նախաքննական մարմնի վարքագիծը:
«Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության և անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,-ասել է գլխավոր դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում։










