Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում օտարերկրացու են ծեծելով սպանել

14:21 • 23.12.16

Դեկտեմբերի 22-ի երեկոյան ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է Չինաստանի քաղաքացու դի: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` տղամարդուն ծեծելով սպանել են երեք անհայտ անձինք: Հանցագործները կրել են սև կարճ բաճկոններ, սև տաբատներ և զինվորական կոշիկներ:

Աղբյուրի հաղորդմամբ` Չինաստանի դեսպանությունը հաստատել է չինացու մահը: Դիվանագետները մահացածի բարեկամներին տեղեկացրել են նրա մահվան մասին և կազմակերպում են մարմնի տեղափոխումը հայրենիք:

Նշվում է, որ քննիչները ստուգումներ են սկսել ու պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:

Քննչական կոմիտեի տվյալներով` մահացածը տարածք է վարձելիս եղել առևտրի կենտրոնում: Նրա մարմնի զննման արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: