Oդահենները գրավել են 118 ուղևորով լիբիական ինքնաթիռը

15:13 • 23.12.16

Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A320 ինքնաթիռը 2 օդահենի կողմից գրավվելուց հետո վայրէջք է կատարել Մալթայում: Այս մասին հայտնում է Times of Malta-ն՝ մանրամասնելով, որ օդանավում կա 118 ուղևոր:


Նշվում է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատն ասել է, որ լիբիական օդանավի վերաբերյալ հետագա զարգացումների մասին տեղյակ կպահի հանրությանը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռն իրականացնելիս է եղել Սեբհա-Տրիպոլի չվերթը, երբ 2 օդահեն սպառնացել է պայթեցնել փոխադրամիջոցը:


Հայտնի է, որ դրանից հետո ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռը, օդահենների պահանջով, վայրէջք է կատարել Մալթայում:


Օդահենների ներկայացրած պահանջների մասին որևէ բան չի հաղորդվում: