Ձեր հայրը կործանում է այս երկիրը. ինքնաթիռի ուղևորը հարձակվել է Իվանկա Թրամփի վրա (տեսանյութ)

10:00 • 23.12.16

JetBlue ավիաընկերության ինքնաթիռներից մեկի սրահում ուղևորներից մեկը բարկացած հարձակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի վրա՝ բողոքելով նրա հորից:


Ինչպես նշում է nydailynews.com-ը, 35-ամյա Իվանկան ամուսնու ու 3 երեխաների հետ նստած է եղել Նյու Յորքից մեկնող օդանավում, երբ նրան է մոտեցել Դեն Գոլդշթեյն անունով մի ուղևոր ու բացականչել. «Ձեր հայրը կործանում է այս երկիրը»:


Մի քանի վայրկյան դադար տալուց հետո տղամարդը շարունակել է. «Իսկ ինչո՞ւ է նա մեզ հետ նույն չվերթով մեկնում: Չէ՞ որ նա պետք է մասնավոր ինքնաթիռով թռչի»:


Աղբյուրը նկատում է, որ Իվանկան Գոլդշթեյնի խոսքերին շատ հանգիստ է արձագանքել՝ չկորցնելով ինքնատիրապետումը և իրեն շատ զուսպ պահելով:


Նշվում է, որ միջադեպից հետո Գոլդշթեյնին ու նրա ամուսնուն հեռացրել են ինքնաթիռից: