Նյու-Յորքի բարձրահարկերից մեկում հրդեհի հետևանքով տուժել է 13 մարդ
Ամենաքիչը 13 մարդ է տուժել Նյու-Յորքի Վեսթ –Սայդ թաղամասի բարձրահարկերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այդ մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայության աշխատակիցներին:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է երեք հրշեջ և շենքում գտնվող ևս 10 մարդ: Տուժածների կյանքը վտանգված չէ, սակայն նրանցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդում էր, որ շենքի տանիքում և ներսում 20 մարդ է արգելափակված:
Բռնկումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 17.00-ին: Կրակը տարածվել է երրորդ և չորրորդ հարկերում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջները կարողացել են մարել կրակը:










