Սիսիանում 70-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել. հայտնաբերվել է գրություն

15:51 • 23.12.16

Սիսիանում քաղաքացին կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Դեկտեմբերի 22-ին, ժամը 11:45 ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի բնակիչը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,-ասաց նա։

Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ ինքնասպանություն գործող անձը 1947 թվականին ծնված տղամարդ է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Tert.am-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած անձը գրություն է թողել, որում որպես ինքնասպանության պատճառ նշել է հիվանդությունը, որին չի կարողացել դիմակայել: Նա խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել: