Սանկտ Պետերբուրգում բացվել է Եվրոպայի ամենախոշոր սրճարանը կատուների համար

21:48 • 24.12.16

Սանկտ Պետերբուրգում բացվել է Եվրոպայի ամենամեծ սրճարանը` նախատեսված կատուների համար: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում բացված հաստատությունում մշտապես 60 կենդանի է բնակվելու:

««Կատուների հանրապետություն» անունն ստացած նոր սրճարանի բնակիչները կդառնան 60 կենդանիներ, որոնք կժամանեն քաղաքային բարեգործական կացարաններից և Պետական Էրմիտաժից», - հայտնել է Էրմիտաժի անաստանբույժ, Կատվի թանգարանի տնօրեն Աննա Կոնդրատևան:

Նա նաև նշել է, որ դա աննախադեպ փորձ կլինի ոչ միայն ողջ աշխարհում նմանօրինակ հաստատությունների պատմության մեջ, այլև մասնավոր կացարանների: