Պայթյուն Չինաստանի հրավառիչների պահեստում. կա 5 զոհ (տեսանյութ)

22:04 • 24.12.16

Չինաստանի Շանդուն նահանգի հրավառիչների անօրինական պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանով 5 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական Կենտրոնական հեռուստատեսությունը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին` տեղի ժամանակով 15:00-ին (11:00` երևանյան): Պահեստը գտնվում է Դեչժոու շրջանում:

Պատահարից հետո տեղի իշխանությունները արտակարգ իրավիճակի չեզոքացմանն ուղղված գործողությունների ծրագիր են մշակել: Հաղորդվում է, որ հրավառիչ տեխնիկան տարածքում անօրինական է պահվել: Պահեստի սեփականատերը ձերբակալվել է:

Նրա խոսքով` մահացածները տեղաբնակներ չէին: Միջադեպի քննությունը շարունակվում է: