Անձամբ պարտավորություն ունեմ ԼՂ հակամարտության կայուն լուծում գտնելու հարցում. Օլանդ

14:59 • 24.12.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հիշեցրել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորության մասին՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:


«Օգտվելով այս հնարավորությունից՝ ուրախ եմ ընդգծել մեր խորացող և զարգացող երկկողմ կապերի կարևորությունը: Ես նաև ուրախ եմ հիանալի ձեռքբերումներով: Դրա օրինակներից մեկն է Ձեր մեծ աջակցությամբ այս տարվա սեպտեմբերի 15-ին Բաքվում բացված ֆրանս-ադրբեջանական համալսարանը: Վերջում ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն են ուղղում նրան, որ Ֆրանսիան և ես անձամբ պարտավորություն ենք ստանձնել բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում»,- ասված է ուղերձում: