ԱՄՆ-ում ֆուտբոլիստների ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղու սահմաններից դուրս

15:33 • 24.12.16

Ինքնաթիռը, որով թռչում էր «Մինեսոթա Վայքինգս» ամերիկյան ֆուտբոլի թիմը, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հայտնում է ABC News-ը:


Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Վիսքոնսին նահանգի միջազգային օդանավակայանում: Delta ավիաընկերության Airbus A330-ի վայրէջքից հետո թռիչքուղուց դուրս է եկել:

Դեպքի հետևանքով ուղևորներն ստիպված են եղել սպասել ավելի քան չորս ժամ մինչև նրանք կարողացել են դուրս գալ ինքնաթիռից:

Դեպքի պատճառները չեն նշվում: