Երևանում 60-ամյա ցրտահարված կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը բավարար է. բժիշկ
Դեկտեմբերի 23-ին ցրտահարությունից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց 60-ամյա կին է տեղափոխվել:
Tert.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջ վիճակը լավ է, ցրտահարությունը միջին ծանրության է, բավարարին մոտ:
Կինը առաջին անգամ չէ տեղափոխվում իրենց հիվանդանոց: Բժշկի խոսքով՝ նա մշտական բնակության վայր չունի, վարձակալությամբ է բնակվում, «խմող է, հարբեցող»:










