«Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը (տեսանյութ)

17:09 • 25.12.16

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել դեպի Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը:


Ինչպես հայտնում է life.ru-ն, օդանավի անձնակազմը «Շերեմետևո» վերադառնալու որոշում է կայացրել օդ բարձրանալուց 20 րոպե անց:


Նշվում է, որ նման որոշման համար հիմք է ծառայել օդային փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը:


«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց հետո ինքնաթիռը սկսեց աղմկել ու ցնցվել»,-աղբյուրի հետ զրույցում պատմել է ուղևորներից մեկը:


Հայտնի է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: