Թրամփի հիմնադրամը չի կարող փակվել, քանի որ գտնվում է հետաքննության տակ. դատախազություն

07:48 • 25.12.16

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Foundation բարեգործական հիմնադրամը չի կարող փակվել, քանի որ դրա նկատմամբ մինչ օրս հետաքննություն է իրականացվում: Այդ մասին հայտարարել է Նյու-Յորքի դատախազ Էմի Սփիտալնիկը:

«Թրամփի հիմնադրամը մինչ օրս հետաքննության մեջ է և չի կարող օրինական ձևով փակվել քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել»,-գրել է Սփիտալնիկը Twitter-ում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է փակել Trump Foundation բարեգործական հիմնադրամը, որպեսզի նրա ղեկավարումը չխանգարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնավարման հետ: