Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ մանամասներ են հայտնի դարձել

12:41 • 25.12.16

Այսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռն ընկել է թռիչքի 7-րդ րոպեին. այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Ինքնաթիռը կործանվել է ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, Անապայի մոտ: 

Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-ից մինչև 100 մետր խորության վրա:

Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը: