Ռուսաստանի ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատները մեկնում են Սոչի
Ռուսաստանի Դաշնությունը արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատներ է ուղարկում Սոչի, որտեղ այսօր առավոտյան Սև ծովի ջրերում կործանվել է ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռը, որն ուղևորվում էր սիրիական Լաթակիայի շրջան:
Արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 ինքնաթիռը Սոչի կտեղափոխի «Ցենտրոպաս» հատուկ ջոկատի և «Լիդեր» կենտրոնի փորձառու սուզորդներին, որոնք զինված են անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները:
Ինքնաթիռում գտնվել են լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում ծառայող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:










