Ավստրալիայում աննախադեպ անձրևների պատճառով փակվել է Ուլուրու ազգային պարկը

22:11 • 26.12.16

Ավստրալիայում տեղումների ռեկորդային քանակի հետևանքով փակվել է Ուլուրու ազգային պարկը, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Ավստրալիայի կենտրոնում գտնվող պարկում արձանագրվել են ջրհեղեղված գոտիներ:

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն հայտնել է, որ նման զանգվածային փոթորիկներ երկրի տարածքում տեղի են ունենում հարյուրամյակում երկու անգամ:

Նշվում է, որ Ուլուրու պարկը 1987 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում: