Ես ցնցված եմ, կորցրել եմ մտերիմ ընկերոջս. ինչպես են Էլթոն Ջոնն ու մյուս հայտնիներն արձագանքել Ջորջ Մայքլի մահվանը

13:01 • 26.12.16

Համաշխարհային ճանաչում վայելող բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի մահվան լուրն անսպասելի էր ոչ միայն միլիոնավոր երկրպագուների, այլև՝ աստղի հայտնի գործընկերների համար:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնավորապես՝ բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն Instagram-ում հրապարակել է իր ու հանգուցյալի համատեղ լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Ես ցնցված եմ: Կորցրել եմ սիրելի ընկերոջս՝ ամենաբարի, ամենամեծահոգի մարդուն, ով նաև հոյակապ արտիստ էր: Սրտով նրա ընտանիքի ու հարազատների հետ եմ»:


Հիսուներեքամյա արտիստի մահվանն են անդրադարձել նաև Բոյ Ջորջը, Մադոննան, Ջերի Հելոուիլը, Էնդրյու Ռիջլին, Ջոն Նյումանը, Միկան ու այլ հայտնի երաժիշտներ, որոնք սոցցանցերում կիսվել են Ջորջ Մայքլի հետ ունեցած լուսանկարներով:


«Եվս մի հրաշալի արտիստ լքեց մեզ»,-գրել է Մադոննան:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երաժշտի մենեջեր Մայքլ Լիփմանը տեղեկացրել է, որ Ջորջ Մայքլը մահացել է սրտի անբավարարությունից: Աստղը մահացել է Օքսֆորդշիրում գտնվող իր տանը՝ անկողնում պառկած:


Դեպքի վայր ժամանած ոստիկանների փոխանցմամբ՝  երգչի մահվան առնչությամբ կասկածելի հանգամանքներ չկան:


Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:


1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:

 

Devastated: Elton John has paid tribute to his close friend George Michael in an emotional post after his tragic death on Christmas day aged 53

Firm friends: Elton and George, who have duetted together, were extremely close in the 1980s 

Sad: Geri Horner was also quick to pay tribute to her close friend, sharing an emotional Instagram snap of her hugging George

 

Farewell: Queen of Pop Madonna is shocked to have lost another of her peers in 2016 after David Bowie and Prince