Ծննդկանը «Կապանի» ԲԿ է ընդունվել դեկտեմբերի 24-ին. մահվան դեպքից հետո հարազատները ծեծել են բժշկին

14:27 • 26.12.16

 

Կապանի բժշկական կենտրոնում այսօր 26-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Դեկտեմբերի 24-ին ժամը 14.00-ի սահմաններում  «Կապանի» ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել մի կին: Դեկտեմբերի 25-ին ժամը 12-ին հիվանդանոց ընդունված կինը ծննդաբերել է մահացած վիճակում գտնվող պտուղ, իսկ քիչ անց մահացել է ինքը»:

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ գրանցված դեպքից հետո  «Կապանի» ԲԿ-ում միջադեպ է տեղի ունեցել բժիշկների և ծննդկանի հարազատների միջև։ Հարազատները ծեծել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին: 

Հիշեցնենք, որ ծննդկանի մահվան վերաբերյալ տեղեկությունը ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում հաստատել էին նաև Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչությունից: