Երևանում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

17:07 • 26.12.16

Երևանյան բնակարաններից մեկում տղամարդու մոխրացած դի է հայտնաբերվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մոխրացած դի»,– ասացին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ավելացնելով, որ հանգամանքները պարզվում են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ վառված քաղաքացին թափառաշրջիկ է եղել, չի ունեցել մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։