Աչաջուրում «Վիվառոյում» ծագած վեճի արդյունքում 2 երիտասարդներ դանակահարել են իրար
Շաբաթ օրը Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական կետում երկու երիտասարդներ վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը մոխրամանով հարվածել է մյուսի դեմքին, որից հետո որոշել են «հաշիվները մաքրել» գյուղի սկզբնամասում:
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ վեճի պատճառը կպարզվի քննության ընթացքում:
Նշենք, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել «Իջևան» ԲԿ-ից, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ:
Ոստիկանության լրատվության բաժնից Tert.am-ին փոխանցեցին, որ քրգործ դեռ չի հարուցվել, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:










