Ֆրանսիացին առագաստանավով շուրջերկրյա նավարկության նոր ռեկորդ է սահմանել
Ֆրանսիայի քաղաքացի Թոմաս Քովիլը առագաստանավով շուրջերկրյա միայնակ նավարկության տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, հաղորդում է BBC News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու ճանապարհորդությունը մեկնարկել է նոյեմբերի 6-ին` արևմտյան Ֆրանսիայում գտնվող Բրեստ քաղաքից` Ատլանտյան օվկիանոսի ափից, և տևել է 49 օր և 3 ժամ:
Քովիլի խոսքերով` այդ ժամանակահատվածում իրեն հաջողվել է քնել երեք ժամից ոչ ավելի։
Նշվում է, որ առագաստանավով շուրջերկրյա միայնակ նավարկության տևողության նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի Ֆրենսիս Ժուայոնն է, ով 2008 թվականին նմանատիպ ճանապարհորդություն է արել 57 օր և 13 ժամ ժամանակահատվածում:










