Ժաննա Ֆրիսկեի հիշատակին կանգնեցվել է հուշարձան, որի համահեղինակը հայ է (տեսանյութ)

17:05 • 26.12.16

Անցած շաբաթ օրը Մոսկվայի մարզի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը տեղադրվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հիշատակին նվիրված հուշարձան, որի համահեղինակներից մեկը հայազգի քանդակագործ Լևոն Մանուկյանն է, իսկ մյուսը՝ Իվան Վոլկովը:


Ինչպես նշում է kp.ru-ն, հուշարձանը, որի ստեղծման վրա երիտասարդ քանդակագործներն աշխատել են մի քանի ամիս, պատրաստվել է հանգուցյալ երգչուհու ընտանիքի պատվերով:


Հայտնի է, որ 170 սմ բարձրությամբ քանդակը մի քանի անգամ ձևափոխվել է, քանի որ Ֆրիսկե ընտանիքը նմանություն չի գտել երգչուհու հետ:


Աղբյուրը մանրամասնում է, որ բրոնզե հուշարձանի տեղադրման արարողությանը ներկա են եղել Ժաննա Ֆրիսկեի հայրը, մայրը, քույրը: Նշվում է, որ քանդակի կողքին տեղադրվել է սև տապանաքար, որին փորագրված են երգչուհու երգերից տողեր:


Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 2015թ. հունիսին. 40-ամյա աստղը հիվանդ էր գլխուղեղի քաղցկեղով:

 

Ժաննա Ֆրիսկեի հիշատակին կանգնեցվել է հուշարձան, որի համահեղինակը հայ է (տեսանյութ)