Մեքսիկայում Սուրբ Ծննդին 6 մարդու են գլխատել
Մեքսիկայի երկու նահանգում 13 մարդ է մահացել թմրավաճառների կոնֆլիկտի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունը տղամարդու 6 գլխատված դի է հայտնաբերել Միչոական նահանգի Խալիսկո քաղաքում, որը հիմնական նահանգներից մեկն է Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման համար: Դիակների մոտ հայտնաբերվել է սպառնալիքներով գրություն, որը ստորագրված է եղել մեքսիկացի նարկոկարտելի անունով:
Իսկ Գերերո նահանգում անհայտ անձինք ներխուժել են տուն և դաժանաբար սպանել 7 մարդուց բաղկացած ընտանիքը: Հանցագործները հեռացել են հանցագործության վայրից:










