Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել և հետաձգվել

13:48 • 26.12.16

Մոսկվայի օդանավակայաններում 34 չվերթ է չեղյալ հայտարարվել, 11 չվերթ՝ հետաձգվել: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն:


Երևանյան ժամանակով ժամը 12:25-ի դրությամբ տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանում 1 չվերթ է հետաձգվել, 31-ը՝ չեղյալ հայտարարվել:


«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 10 չվերթ, ևս 2-ը՝ չեղյալ հայտարարվել: «Վնուկովո»-ում 1 չվերթ է չեղարկվել: