Նազարբաևը պատրաստ է Աստանայում ստեղծել անհրաժեշտ պայմանները Սիրիայի վերաբերյալ բանակցությունների համար

18:29 • 26.12.16

Ղազախստանը պատրաստ է Աստանայում ընդունել բոլոր կողմերին, որոնք մասնակցում են Սիրիայի վերաբերյալ բանակցություններին և ստեղծել դրա համար անհրաժեշտ պայմանները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ձեր առաջարկի մասին հարցի լուծումը՝ Ղազախստանը պատրաստ է ընդունել բոլոր կողմերին Աստանայում բանակցությունների համար: Մենք երեկ խոսել ենք Ձեզ հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ… Նրանք բոլորը համաձայն են, կստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի նրանք աշխատեն և հանդիպեն»,- հայտարարել է Նազարբաևը:


ՌԴ նախագահ Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ պայմանավորվել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայում հակամարտող կողմերին խաղաղ բանակցությունների գործընթացը Աստանայում նոր հարթակում շարունակելու առաջարկի մասին: Նրա խոսքերով՝ այն կարող է լրացնել ժնևյան բանակցություններին: Առաջարկի հետ համաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: