ՌԴ ՊՆ-ն հերքել է Տու-154-ի ուղևորների վրա փրկարար բաճկոնների առկայության մասին տեղեկությունը

20:48 • 26.12.16

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, որ Տու-154-ի ուղևորների վրա փրկարար բաճկոններ են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Գերատեսչությունում այդ տեղեկությունն անվանել են բամբասանք և ենթադրություն՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:


Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ գործողության մեկնարկից ի վեր տրամադրում են որոնողական գործողության ընթացքում մասին ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն:


Ողբերգության վայրում աշխատում են 45 նավ, հինգ ուղղաթիռ և անօդաչու սարքեր: Գործողությանը ներգրավված է ավելի քան 3,5 հազար մարդ: Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ հայտնաբերվել է 11 մարմին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարական գործողության ընթացքի հետ ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ  Սև ծովում նախօրեին կործանված Տու-154 օդանավի ուղևորներից մի քանիսի դիերը եղել են փրկարար բաճկոններով: 


Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:


«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ երեկ Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: