Չեխիայի նախագահն ահաբեկչական ակտերը կապել է փախստականների ներհոսքի հետ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը սուրբծննդյան ելույթի ժամանակ կոչ է արել դադարել ընդունել Մերձավոր Արևելքից ժամանող փախստականներին` նրանց ներհոսքը կապելով Եվրոպայում ահաբեկչության ուժեղացման հետ:
«Այսօր համարյա ոչ մեկը կասկած չունի միգրացիոն ալիքի և ահաբեկչական հարձարկումների կապի մեջ», - մեջբերում է Tyden-ը Զեմանի խոսքերը:
Նախագահը նաև առաջարկել է օգնել Իտալիային և Հունաստանին, որոնց միջոցով փախստականները հասնում են Եվրոպա:
«Ահա թե ինչու եմ դեմ մոտակա 2 տարում մեր երկրում 6 հազար միգրանտ ընդունելուն այսպես կոչված քվոտաներին համապատասխան», - պարզաբանել է նա:










