Ռուս փրկարարներն աղբատար խողովակից 15-ամյա աղջկա են դուրս բերել

23:51 • 27.12.16

Ռուս փրկարարներն աղբատար խողովակից դուրս են բերել Մոսկվայի հյուսիսարևմտյան շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում բնակվող 15-ամա աղջկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի մայրաքաղաքային վարչության ներկայացուցչին:

«Դեռահաս աղջիկը ընկել է 9 հարկանի բնակելի շենքի աղբատար խողովակի մեջ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով արտակարգ դեպի վայր ժամանած փրկարարները աղջկան դուրս են բերել աղբատար խողովակից և փոխանցել նրան «շտապ օգնության» թիմին: Տուժածի վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: