Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Nissan-ն ու Վազ 21015-ը. վիրավորների մեջ կան բժիշկներ. Shamshyan.com

10:48 • 27.12.16

Դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 33-ամյա Արշալույս Հովհաննիսյանի վարած Nissan Note մակնիշի 34 ՕZ 780 համարանիշի և Աղին կայարանի բնակիչ, 38-ամյա Սուրեն Ասլանյանի վարած Վազ 21015 մակնիշի P085 YN 23 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի՝ Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 34-ամյա Մարիաննա Վարդանյանը և Վազ 21015-ի ուղևորուհիներ՝ 33-ամյա Վեվելինա Մնացականյանը և 30-ամյա Անի Վարդանյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկ, իսկ վիրավորներից Մ. Վարդանյանը՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ բժշկուհի։