Ապագա գյուղի մոտակայքում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը

14:50 • 27.12.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 08.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ Ապագա գյուղի մոտակայքում, «Mercedes E320» մակնիշի 12 DD 444 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան: