Գոայում 161 մարդ տեղափոխող ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունն ու դուրս եկել թռիչքուղու սահմաններից (տեսանյութ)

12:39 • 27.12.16

Գոայի «Դաբոլիմ» օդանավակայանում Մումբայ ուղևորվող ինքնաթիռը վերելքին նախապատրաստվելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:


Ինչպես հայտնում է euronews.com-ը, Jet Airways-ին պատկանող օդանավում գտնվել է 154 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը: Նշվում է, որ բոլորը բարեհաջող տարհանվել են, սակայն նրանցից 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:


Ականատեսների պատմելով՝ օդանավն անսպասելիորեն կորցրել է հավասարակշռությունն ու սկսել ամենայն ուժգնությամբ առաջ շարժվել, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում:


Հայտնի է, որ միջադեպից հետո օդանավակայանի աշխատանքը 7 ժամով դադարեցվել է: