Բոլիվիայի նախագահը պատահաբար պոռնոգրաֆիկ տեսանյութ է միացրել դատարանի դահլիճում (տեսանյութ)
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անհարմար իրավիճակում է հայտնվել: Մասնակցելով դատական նիստին` վերջինս որոշել է փոքր-ինչ շեղվել և հեռախոսով զբաղվելիս պատահաբար պոռնոգրաֆիկ բնույթի ձայներով տեսանյութ է միացրել:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ձայների հնչելու հենց առաջին վայրկյաններից Մորալեսը փորձել է կտրուկ շարժումով անջատել միացված տեսանյութը, սակայն ավելի վատ է ստացվել: Բոլիվիացի առաջնորդն իրար է անցել, ինչի արդյունքում հեռախոսը դուրս է թռել ձեռքից և ընկել հատակին:
Մինչ Մորալեսը կհասներ հեռախոսին և կվերցներ այն, բոլոր ներկաները «ունկնդրել են» դատական նիստերի համար անսովոր ձայները:
Մի քանի վայրկյան անհարմար լռությունից հետո դատարանի դահլիճում զվարճալի ծիծաղ է հնչել:










